HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Առողջապահության նախկին փոխնախարարը կմնա ազատության մեջ. Վերաքննիչը մերժել է դատախազության բողոքը

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանի խափանման միջոց գրավը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Ըստ Ա. Խաչատրյանի՝ Դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ գրավի մասով որոշումը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանը մերժել է: Այսպիսի որոշում է կայացրել դատավոր Նարինե Հովակիմյանը։ 

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 9-ին 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակել Վահան Պողոսյանին՝ մերժելով քննիչի ներկայացրած կալանավորման միջնորդությունը։

Ավելի վաղ քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարար Վ. Պողոսյանը: «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից առերևույթ կատարված մի շարք չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter