«Հրապարակ». նոր հավանական թեկնածուներ ՀՀԿ-ում
Հայտնի են դառնում ՀՀԿ համամասնական ցուցակի այլ հավանական թեկնածուների անուններ: Թերթի ունեցած տեղեկություններով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի քվոտայով ՀՀԿ համամասնական ցուցակում կարող է հայտնվել վարչապետի մամուլի քարտուղար, համատեղության կարգով «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը՝ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի որդին: Ցուցակի մյուս հավանական թեկնածուն ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն է, ով ՍԴ անդամ Կիմ Բալայանի որդին է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել