HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». հանել, թե չհանել

Լավատեղյակ աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի շրջապատի մի քանի ազդեցիկ ներկայացուցիչներ նրան հորդորել են քննարկել ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:

Խնդիրն օրակարգային է դարձել «ՀԺ»-ի լրագրող Հայկ Գեւորգյանի ձերբակալությանը հետեւած հանրային զորեղ արձագանքից հետո: Իշխանական PR-ով զբաղվող որոշ մարդիկ Սերժ Սարգսյանին ահազանգում են, որ Հայկ Գեւորգյանի գործով Վովա Գասպարյանը վերջնականորեն ձեռք է բերում գործ սարքողի իմիջ, ինչը նախընտրական շրջանում թուլացնում է իշխանական ուժային դիրքաերը եւ ոչնչացնում ոստկանության առանց դրա էլ գոյություն չունեցող հեղինակությունը: Թերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը, վերը նշված փստարկաների որոշ մասն ընդունելով հանդերձ, վատ է վերաբերվում Վ. Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարին, քանի որ կարծում է, թե դա ոստիկանության «մարտունակության» վրա բացասաբար կարող է ազդել: Դիտորդների կարծիքով՝ եթե Վովա Գասպարյանը մեկ-երկու շաբաթվա ընթացքում պաշտոնանկ չարվի, կպաշտոնավարի առնվազն մինչեւ նոր ԱԺ ձեւավորումը:  

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչ տխուր է, երբ «աղվեսը» 4 ոտքով ՈՒ ՊՈՉՈՎ է թակարդն ընկնում, այն էլ սեփական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter