HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարության ընդունարանն այսուհետ կգործի աշխատանքային բոլոր ժամերին

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ Արտակ Զեյնալյանի հանձնարարականով՝ արդարադատության նախարարության շենքում տեղակայված ընդունարանն այսուհետ կգործի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-13:00-ն և 14:00-18:00-ն:

Նախարարությունը հիշեցնում է, որ ընդունարում մատուցվում են ծառայություններ՝ կապված ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության աշխատանքների հետ: Մասնավորապես՝ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ դիմումների ընդունում և տեղեկանքների տրամադրում, ամուսնության պետական գրանցման դիմումների ընդունում և թույլտվությունների տրամադրում, ապոստիլ դնելու համար դիմումների ընդունում և տրամադրում, ուղղման, փոխման և վերականգնման գործերի ընդունում և տրամադրում:  

Օտարերկրյա ամուսնությունների պետական գրանցման հարցերով՝ 010  59 41 71:

Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրման հարցերով՝ 010 59 41 64:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում ուղղումներ, փոխումներ կատարելու կամ դրանք վերականգնելու վերաբերյալ հարցերով, ինչպես նաև անվան փոխման հետ կապված հարցերով՝ 010 59 41 85:

ՔԿԱԳ գործառույթների կատարման հետ  կապված այլ հարցերով՝ 010  59 41 85:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter