«Չորրորդ ինքնիշխանություն». Սասունին աջակցելու պատճառով ազատում են աշխատանքից
Այն, որ Հրազդանում լարված նախընտրական մթոնոլորտ է, հայտնի է բոլորին, եւ վերջին շրջանում մեկ անգամ չէ խոսվել այն մասին, որ Հրազդանում նույնիսկ մարդկանց են աշխատանքից ազատում՝ ընտրություններում քաղաքապետի թեկնածու, ազատամարտիկ, նախկին պատգամավոր եւ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին սատարելու պատճառով: «ՉԻ» տեղեկություններով՝ միայն Հրազդանի էլեկտրացանցից քաղաքական դրդապատճառներով 3 աշխատակից է ազատվել, որոնցից մեկին հետո կանչել են նորից աշխատանքի, սակայն աշխատանքից ազատման դիմումը այդպես էլ չեն վերադարձրել: Աշխատանքից ազատվածների թվում է նաեւ Հրազդանի էլցանցի ինժեներ Մայիս Մնացականյանը, որը մի քանի օր առաջ ելույթ էր ունեցել Սասուն Միքայելյանի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ, ինչից հետո հրավիրվել էր էլցանցի տնօրենի մոտ, ով էլ վերջինիս ասել է, թե կամ ինքը պետք է հեռանա, կամ էլ՝ Մնացականյանը: Արդյունքում վերջինս ազատման դիմում է գրել: Մեկ այլ դեպքում էլ ազատման դիմում է գրել Հրազդանի երաժշտական դպրոցի ուսուցիչ Հովհաննես Գրիգորյանը:
Լուս.՝ Գ. Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել