HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խուան Գուայդոն հայտարարել է Մադուրոյին իշխանությունից հեռացնելու վերջին փուլի մասին

Վենեսուելայում իրեն ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուայդոն Deutsche Welle-ին (DW) տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ երկրի զինված ուժերը այլևս չեն աջակցում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Միևնույն ժամանակ Խուան Գուայդոն ընդգծել է, որ բանակը հավատարիմ կմնա երկրի սահմանադրական կարգին:

«Հենց չավիստներն են զավթել իշխանությունը, նրանք չեն ընդունում սահմանադրությունը և ճնշում են բնակչությանը: Ինչ էլ որ լինի, մենք թույլ չենք տա մեզ կանգ առնել»,- DW-ի հետ զրույցում նշել է Խուան Գուայդոն:


Ուղիղ հեռարձակում Վենեսուելայից

Ավելի վաղ 35-ամյա Գուայդոն հանդես էր եկել տեսաուղերձով և հայտարարել «Ազատություն» օպերացիայի վերջին փուլի մասին՝ կոչ անելով քաղաքացիներին մայիսի 1-ին դուրս գալ բողոքի ակցիայի: Զինվորականների օգնությամբ նա պատրաստվում է վերջնականապես զրկել Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից: 

Գուայդոյի տեսաուղերձը նկարահանվել էր մայրաքաղաք Կարակասի մոտ գտնվող  Լա-Կառլոտա ռազմաբազում: Դրանից ոչ հեռու իրեն նախագահ հռչակած Գուայդոն իր հազարավոր համակիրների հետ բողոքի ակցիա էր կազմակերպել, որն անցել էր ոստիկանների հետ բախումներով: Իրավապահ մարմինները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ:

Համացանցում տարածված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է Վենեսուելայի ազգային գվարդիայի զրահապատ մեքենան մխրճվում մարդկանց մեջ և վրաերթի ենթարկում նրանց: 

Ուշադրություն. ստորև ներկայացվող տեսանյութը պարունակում է բռնության կադրեր

2019-ի տարեսկզբից Վենեսուելան գտնվում է քաղաքական և սոցիալական խորը ճգնաժամի մեջ: Հունվարի 22-ից, երբ Նիկոլաս Մադուրոն  երկրորդ անգամ զբաղեցրեց նախագահի պաշտոնը, սկսվեցին բողոքի լայնամասշտաբ ակցիաներ:

Դրանից մեկ օր անց՝ հունվարի 23-ին, Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակեց ժամանակավոր նախագահ: Գուայդոյին որպես Վենեսուելայի նախագահ ճանաչել են Եվրամիության երկրների մեծ մասը, ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ: Ռուսաստանն ու Չինաստանը շարունակում են ճանաչել Նիկոլաս Մադուրոյի լեգիտիմությունը:

Լուսանկարում՝ Խուան Գուայդոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter