HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պահեստազորայինների վարժական հավաքներ՝ ռազմական հմտությունների կատարելագործման համար

Պաշտպանության նախարարությունը մտադիր է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ իրականացնել՝ ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման համար: Որոշման նախագիծը հրապարակվել է E-draft.am-ում: Վարժանքները տևելու են երկու ամիս: Ըստ որոշման հիմնավորման՝ քանի որ վերջին տարիներին զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով,  անհրաժեշտություն է առաջացել բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակը:

«Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում ունենանք մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազո­րա­յին­ներով: Այս նպատակով զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական  հմտությունների կատա­րե­լա­գործման, վերապատրաստման և պատ­րաստ­ման վարժական հավաքներ, ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ  զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստա­զորա­յին­ներով: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ և հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ»,-ասված է նախագծում:

Վարժական հավաքներին ներգրավվելու են 451 քաղաքացիներ, որոնցից 375–ը` շարքային կազմի, 20-ը` ենթասպայական կազմի, 56-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Մոտոհրաձգային մասնագիտություններով ընդգրկվելու է 110 պահեստազորային` հունիսի 15-ից 24-ը ներառյալ:

Հրթիռա-հրետանային մասնագիտություններով` 81 պահեստազորային` մայիսի 10-ից 16-ը ներառյալ, 18 պահեստազորային` հունիսի 17-ից 23-ը ներառյալ:

Հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 10 պահեստազորային` հունիսի 17-ից 23-ը ներառյալ:

Կապի մասնագիտություններով` 70 պահեստազորային` մայիսի 15-ից 21-ը ներառյալ, 4 պահեստազորային` հունիսի 17-ից 26-ը ներառյալ:

Հետախուզական մասնագիտություններով` 20 պահեստազորային` մայիսի 13-ից 22-ը ներառյալ, 28 պահեստազորային` մայիսի 20-ից 29-ը ներառյալ:

Ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով` 44 պահեստազորային` հունիսի 17-ից 23-ը ներառյալ:

Տեխնիկական մասնագիտություններով` 40 պահեստազորային` հունիսի 3-ից 9-ը ներառյալ:

Թիկունքային մասնագիտություններով` 20 պահեստազորային` մայիսի 20-ից 29-ը ներառյալ:

Տեղագրական մասնագիտություններով` 6 պահեստազորային` հունիսի 13-ից 22-ը ներառյալ:

Հիշեցնենք, որ E-draft.am-ը նախարարությունների միասնական աշխատանքային հարթակն է, և որոշումը դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter