Անձրև և ամպրոպ` մայիսի 3-4-ը, 5-ի գիշերը
Մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը՝ հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումներով` մայիսի 3-4-ը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևելյան 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին կբարձրանա 2-3, իսկ 3-4-ը ցերեկը կնվազի 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայիսի 3-4-ը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել