HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինացի պատգամավորը հայտարարել է, թե իրեն արգելել են մուտք գործել Հայաստան Ռուսաստանի պահանջով

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը հայտարարել է, թե ապրիլի 30-ին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի հսկիչ կետում իրեն արգելել են մուտք գործել Հայաստան՝ Ռուսաստանի պահանջով:

«Մինչև մենք Կիևում չենք կարողանում կողմնորոշվել և համապատասխանեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, Մոսկվան արդյունավետորեն պարտադրում է իր արգելքները ԱՊՀ երկրներին:

Արևելաեվրոպական կենտրոնի հրավերով երեկ երեկոյան ժամանեցի Երևան հակակոռուպցիոն մարմինների մեծ համաժողովին ելույթ ունենալու համար: Անձնագրերի հսկիչ կետում տրամադրեցի սովորական անձնագիր, քանի որ ուղևորությունը ծառայողական չէ, իսկ ես չեմ սիրում չարաշահել դիվանագիտական անձնագիրը: Երկարատև ստուգումից հետո սպաները ինձ հայտնեցին, որ տվյալների բազայում նշված է «արգելք մուտքի վրա»: Խնդրեցի բացատրել պատճառը, ասացին, որ հայտնի չէ և չեն կարող ասել. «պարզապես ոչ ցանկալի անձ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ուկրաինացի պատգամավորը:

Մուստաֆա Նայեմի խոսքով՝ անձնագրային հսկիչ կետի աշխատակիցները փորձել են պարզել իրենից՝ նախկինում այսպիսի անախորժություններ ունեցե՞լ է այլ երկրներում, թե՞ ոչ, ինչին պատգամավորը բացասական պատասխան է տվել` ընգծելով, որ իր անձնագրում ամերիկյան, բրիտանական, կանադական և նորվեգական վիզաներ կան, բազմաթիվ կնիքներ՝ սահմանը հատելու մասին, և ոչ մի անգամ խնդիր չի եղել:

«Որոշ ժամանակ անց եկան միգրացիոն ծառայության երկու աշխատակիցներ և քաղաքավարի բացատրեցին, որ արգելքը ոչ թե Հայաստանի կողմից է, այլ «երրորդ երկրի պահանջով»: «Ես այսպիսի այլ երկիր չգիտեմ»,- մտածեցի ես, և ինչպես պարզվեց, ճիշտ էի. Հայաստանում այսպիսի բան մեր քաղաքացիների հետ եղել է: Արգելքներ են դրվում Ռուսաստանի Դաշնության պահանջով՝ Հայաստանի սահմանապահ զորքերի բազայի՝ Ռուսաստանի պատժամիոցների ցանկին համապատասխանեցնելու շրջանակներում»,- նշել է Մուստաֆա Նայեմը:

Ուկրաինացի պատգամավորի խոսքով՝ բոլոր հանգամանքները պարզելուց, և իր պատկերացմամբ՝ Ուկրաինայի ծառայությունների միջամտությունից հետո իրեն վերջիվերջո թույլատրել են մուտք գործել՝ «մեկանգամյա» նշումով:

«Մեր հյուպատոսական ծառայությունը խորհուրդ է տվել իմ շարժի մասին տեղյակ պահել դեսպանությանը և այցի ավարտից հետո օդանավակայան գնալ դեսպանի կամ հյուպատոսի ուղեկցությամբ»,- ասել է Մուստաֆա Նայեմը:

Իր գրառման մեջ պատգամավորը նաև ափսոսանք է հայտնել, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը շարունակում է կախում ունենալ Ռուսաստանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter