
Կառավարությունը շուկայի վերահսկողության տեսչական մարմնին մեքենաներ տրամադրեց
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կառավարության կողմից համեմատաբար նոր, քիչ ծախսատար ծառայողական ավտոմեքենաներ ստացավ։ Կառավարությունն ակնկալում է, որ այդ ավտոմեքենաների սպասարկման համար չեն պահանջվի լրացուցիչ ծախսեր և դրանք կապահովեն շուկայի վերահսկողության տեսչական մարմնի բնականոն գործունեությունը: Ավտոմեքենաները տրամադրվեցին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հաշվեկշռից։
Ինչ վերաբերում է տեսչական մարմնին ամրացված տրանսպորտային միջոցներին, դրանք հետ կվերցվեն, կամրացվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։ Մասնավորապես, կոմիտեին կհանձնվեն 2006թ. արտադրության «Հունդայի Սոնատա 3110» և 2006թ. արտադրության «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենաներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել