ԱԻՆ աշխատակիցների վարձատրությանը և աշխատանքից ազատվածների աշխատավարձի վերջնահաշվարկին 80 մլն դրամ կտրամադրվի
Արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների երեք ամսվա վարձատրության, պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների վերջնահաշվարկի վճարման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացվեց մոտ 80 միլիոն դրամ։
Որոշումը կառավարությունն ընդունեց այսօրվա հերթական նիստին։
Ներկայացված որոշման նախագծում գրված է, որ դադարեցվել է ԱԻՆ-ում գործող պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության գործունեությունը և տեսչական վերահսկողության գործառույթը վերապահել են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Նախարարության գլխավոր քարտուղարի հունվարի 8-ի հրամանով պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության 104 քաղաքացիական ծառայողները գրանցվել են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում։ Սակայն նրանց երեք ամսվա վարձատրությունը, պարգևատրումը և պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների վերջնահաշվարկի վճարումը իրականացնելու նպատակով անհրաժեշտ է մոտ 80 միլիոն դրամ, որն էլ տրամադրվեց կառավարության պահուստային ֆոնդից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել