HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը գործունեության տարածք ստացավ

Կառավարությունը «Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ» ՊՈԱԿ-ին գործունեության տարածք հատկացրեց։ ՊՈԱԿ-ին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվեցին պետական սեփականություն հանդիսացող Գյումրու Խրիմյան Հայրիկ փող. 19 հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասը։

Ըստ կառավարություն ներկայացված որոշման նախագծի, Շիրակի մարզպետը դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ տեղեկացնելով, որ «Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ» ՊՈԱԿ-ը 1988թ. երկրաշարժից հետո մինչ օրս գործել է Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի №47/6 հասցեում գտնվող ժամանակավոր կառույցում, որի տեղում այժմ «Օյունջյան» բարեգործական հիմնադրամը նախատեսում է կառուցել համերգասրահ:

Համերգասրահի կառուցման ծրագրի իրականացմանը նպաստելու, միաժամանակ նվագախմբի շենքային պայմանները բարելավելու նպատակով, մարզպետը խնդրել է կոմիտեի տնօրինմանը հանձնված Խրիմյան Հայրիկ փողոցի №19 հասցեի շենքը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ» ՊՈԱԿ-ին։

 

Լուսանկարը՝ «Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter