HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Հերոսը չի սողում». Նազիկ Ամիրյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Այսօր՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը, անդրադառնալով Գրիգորյանի առողջական վիճակի հարցին, նշեց, որ այն ժամանակ, երբ Գրիգորյանն ազատ էր արձակվել ՔԿՀ-ից, առողջ տեսք ուներ: Դրանից հետո Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը քմծիծաղ տվեց:

«Հերոսը չի սողում, ու եթե իրենց թվում է՝ պետք է չորեքթաթ գնար, ուրեմն ավելի լավա, թող իրանք գնան»,- լրագրողների հարցին՝ ինչո՞ւ էր քմծիծաղ տալիս, դատական նիստի ընդմիջման ժամամակ նման պատասխան տվեց Նազիկ Ամիրյանը:

Դիտարկմանը, որ այդ հերոսի բնակարանից մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել, Ամիրյանը արձագանքեց՝ «ով ասեց», ինչին լրագրողներից մեկը պատասխանեց, որ այդ հանգամանքն ապացուցող տեսանյութ կա:

«Շոու սարքելը շատ լավ բան ա, իսկ ապացուցելը հետո կերևա դատարանում»,- արձագանքեց Նազիկ Ամիրյանը՝ հայտարարելով, որ իրենց բնակարանում հայտնաբերված զենք-զինամթերքն օրինական է:

Հարցին, սպասո՞ւմ էիք, որ մեղադրյալի կարգավիճակ կունենաք, Նազիկ Ամիրյանը պատասխանեց. «Թուրքերի, ադրբեջանցիների մոտ եմ ունեցել», ու լքեց նիստերի դահլիճը:

Նշենք, որ դատարանն այսօր դռնբաց դատական նիստով անդրադառնում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter