HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը: Այսպիսով, Գրիգորյանը կշարունակի գտնվել կալանքի տակ:

Նշենք, որ մինչ այս որոշումը դատավորը մերժեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։

Լևոն Բաղդասարյանը դատական նիստի մեկնարկից պնդում էր հետաձգել այսօրվա նիստը՝ խոստանալով հաջորդ նիստին ապահովել Մանվել Գրիգորյանի մասնակցությունը՝ իր պաշտանյալի լսելի լինելու իրավունքն ապահովելու համար, սակայն դատարանը նիստն անցկացրեց Գրիգորյանի բացակայությամբ:

Լևոն Բաղդասարյանը հայտարարեց նաև, որ դատավորն իրեն արգելում է օգտվել արտահայտվելու իրավունքից։

Ըստ Բաղդասարյանի՝ դատարանը չի կարող օբյեկտիվ որոշում կայացնել, քանի որ նրան պատվեր է իջեցվել կատարել ընտրովի արդարադատություն: Այս, ինչպես նաև այլ հիմքերով էր պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել դատարանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter