ՊՆ խաղաղապահ դասակի զինծառայողները մասնակցել են ՆԱՏՕ-ի շրջանակում իրականացված դասընթացին
Ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի Բրունսումի միացյալ ուժերի հրամանատարության ուսումնական խումբը դասընթաց է անցկացրել ՌՈ խաղաղապահ դասակում ընդգրկված զինծառայողների համար:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` տեսական դասընթացի շրջանակում ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողներն ուսումնասիրել են խաղաղապահ առաքելությունների տարրերը, գործիքակազմը, քաղաքացիական կառույցների հետ հաղորդակցության և համագործակցության առանձնահատկությունները:
Դասընթացի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել