HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհային հատվածի փոփոխություն՝ Եղվարդի խճուղում

Եղվարդի խճուղում հաճախակի դարձած ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ շրջադարձի համար չնախատեսված ճանապարհի միջանկյալ հատվածը փակելու առաջարկով:

Ըստ Երեւանի քաղքապետարանի հաղորդագրության՝  չայած, որ խճուղու աջ և ձախ կողմերից շրջադարձ կատարելու համար կան հատուկ կահավորված հատվածներ, հաճախ վարորդներն ընտրում էին կարճ ճանապարհը: 

«Վարորդները հարակից բակերից, գազալցակայանից միանգամից դուրս են գալիս և շրջադարձ են կատարում չթույլատրված վայրով, որի հետևանքով տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ»,- նշում է ՀՀ ՃՈ ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը:

Արձագանքելով Ճանապարհային ոստիկանության առաջարկին՝ Երևանի քաղաքապետարանն արդեն սկսել է խճուղու միջանկյալ հատվածի բարեկարգման աշխատանքները: Ճանապարհի այս հատվածում կձևավորվի կանաչ գոտի:   

«Ճանապարհային ոստիկանության կողմից բազմաթիվ ահազանգեր ունեինք այս հատվածի հետ կապված: Վաղն արդեն կավարտենք եզրաքարերի տեղադրումը, որից հետո կիրականացվեն հողային ու կանաչապատման աշխատանքներ: Այս հատվածում կձևավորվի սիզամարգ, կտնկվեն ծառեր»,- նշել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

«Շատ օպերատիվ արձագանք եղավ, անմիջապես սկսվեցին աշխատանքները: Այսուհետ այս հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարներ չենք ունենա, որոնք շատ հաճախ հանգեցնում են մարմնական վնասվածքների, իսկ առանձին դեպքերում նաև խլում են մարդկային կյանքեր»,- ասել է Կոնստանտին Կոստանյանը:  

Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին մեքենա վարելիս լինել մշտապես զգոն և հետևել ճանապարհային երթևեկության կանոններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter