HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղի հետ

Մայիսի 2-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղին:

Նախարարությունը տեղեկացում է, որ ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ վերջին շրջանում հայ-էմիրաթական հարաբերություններում արձանագրված դինամիկան, առկա բարձր քաղաքական երկխոսությունը և պարբերական բարձրաստիճան փոխայցելությունները ամուր հիմք են հանդիսանում երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բազմաոլորտ համագործակցության առավել զարգացման համար: ԱԳ նախարար Մնացականյանը համոզմունք  հայտնեց, որ երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ գործադրվող ջանքերը հնարավորություն են ընձեռում շոշափելի արդյունքներ գրանցել նաև համագործակցության այլ ոլորտներում:

Զրուցակիցները համակարծիք էին, որ այսօր մեկնարկած հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ տնտեսական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Որպես համագործակցության առաջնային ուղղություններ առանձնացվեցին ֆինանսական, առևտրա-տնտեսական, սննդի ապահովության և գիտակրթական ոլորտները: Երկուստեք կարևորվեց նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին ներկայացրեց կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանման համար բարենպաստ  միջավայրի ձևավորումն է: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկելու բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտներում համագործակցության ակտիվացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter