HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը` մարտի 31-ին, Գերմանիայում

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի «Sparkassen-Arena» մարզահամալիրում: 

Աբրահամի հակառակորդի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:

«Նպատակս աշխարհի չեմպիոն դառնալն է: Ֆարիասի նկատմամբ տարած հաղթանակն այդ նպատակի ճանապարհին կատարած առաջին քայլն է»,- նշում է Աբրահամը:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում Արթուր Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով  WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը: 

Մեկնաբանություններ (2)

nan
shatel lav e anum . da ski kap chuni hayrenasirutyan het, de gaxtniq chi lini ete asem menq unenq SHARL AZNAVUR vor ashxar@ giti vor na hay E!
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իսկական հայրենասերը իր Հայկական (Ավետիք Աբրահամյան) անունը եվրոպականացնում է?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter