HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Արաբական Էմիրությունների պետնախարարին

Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Արաբական Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի ալ-Սայեղին:  

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-էմիրաթական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել քննարկումները փետրվար ամսին Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարարի, Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ ԶՈՒ գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայ էմիրության կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի նախանշած` ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության, ռազմական սպորտի, տեղեկատվության փոխանակման և այլ ոլորտներում համագործակցության կյանքի կոչման, ինչպես նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության իրավապայմանագրային դաշտի ստեղծման շուրջ:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter