Կանեփանման զանգվածներ՝ գրպաններից
Փետրվարի 7-ին` ժամը 12.30-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել Ավշար գյուղի 54-ամյա մի բնակչի, որի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է կանեփանման զանգված: Բերման ենթարկվածը հայտարարել է, որ զանգվածը քաղել է դաշտից և փաթեթավորել` հետագայում օգտագործելու նպատակով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Նույն օրը՝ ժամը 14.10-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Սևան քաղաքի 54-ամյա մի տղամարդու, որի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է կանեփանման չորացված զանգված: Տղամարդը հայտարարել է, որ զանգվածը քաղել է դաշտից իր օգտագործման համար:Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել