HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Արարատ Գրուպ» ջրերի գործարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի «Արարատ Գրուպ» ջրերի գործարան` ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Վարչապետին տեղեկացվել է, որ գործարանն արտադրում է ջուր, հանքային ջուր և քաղցրահամ գազավորված ըմպելիքներ: 2007 թվականից մինչ օրս գործարանում կատարվել է 40 մլն դոլարի ներդրում, այն ակտիվ գործունեության փուլ է մտել 2014 թվականից: Արտադրանքի 80 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, Չինաստան և Ռուսաստանի Դաշնություն:

Նշվել է, որ մինչ 2020 թվականը նախատեսում են ներդրումային ծրագրի շրջանակում ընդլայնել գործարանը և արտադրել նաև գարեջուր: Նոր հոսքագծերի ավելացման արդյունքում նախատեսվում է ավելացնել նաև աշխատատեղերի թիվը. ներկայիս 100-ի փոխարեն այդ թիվը կհասցվի 300-350-ի:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է ընկերության զարգացման ծրագրերը և նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter