HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանը տեսակցել է վիրավորված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել կենտրոնական հոսպիտալ՝ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ բժիշկները նշել են, որ Արգիշտիի վիճակը գնալով դառնում է ավելի կայուն։ 
Արգիշտին նաև խոսել է նախարար Դ. Տոնոյանի հետ՝ պատասխանելով մի քանի հարցերի։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter