HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձյունը փակել է Հայաստանի որոշ ճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և տեսանելիության վատթարացում: 

Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Գեղարքունիքի մարզում` Սելիմի լեռնանցքը (Մադինա գյուղից սկսած), Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում` Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Գյումրի-Երևան, Գյումրի-Վանաձոր, Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Գյումրի-Արմավիր, Սպիտակ-Երևան, Սպիտակ-Ապարան, Վանաձոր-Թումանյան, Նորաշեն-Ծաղկահովիտ, Սևան-Երևան ավտոճանապարհները: 

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: 

Վրաստանի Հանրպետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 12.00-ի դրությամբ առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)- Լարսի հատվածում երթևեկությունը արգելված է տրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսատրեյլերների և այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter