HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Զեյնալյանն ու ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հնարավորությունները

Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Ջորգեն Էնդրյուսի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը և նշել, որ բոլոր ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Նախարարի խոսքով, Հայաստանը շտապում է նյութականացնելու լեգիտիմության ռեսուրսը՝ այն շոշափելի բարեփոխումների վերածելու միջոցով, և այդ ճանապարհին բարեկամ երկրների ցանկացած աջակցություն օգտակար կլինի Հայաստանի համար:

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել օժանդակելու Հայաստանի Կառավարությանը գերակա ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում և նախարարի հետ քննարկել, թե ինչ կարևոր դերակատարում կարող է ունենալ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Նախարարության հակակոռուպցիոն և դատական համակարգի բարեփոխումների ջանքերին օժանդակելու հարցում, որոնք Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների և տնտեսական զարգացման լայնածավալ ջանքերի մի մասն են:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քրեական արդարադատության ոլորտում ծրագրերի մշակման ուղղությամբ և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter