HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի բարձրացում. եղանակի կանխատեսումն այս շաբաթ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մայիսի 6-9-ը, 11-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 6-8-ը աստիճանաբար ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մայիսի 6-ի ցերեկը, 8-9-ը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 10-ին, 11-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։

Երևան քաղաքի մայիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            32.00C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                   3.00C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`            15.70C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter