HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Հովիկ Աբրահամյանի հետ առնչություն ունեցող ընկերությունը քաղաքացու հիմնած այգին հողին է հավասարեցնում

Այսօր Երևանի Շիրակի փողոց 2/15 հասցեի հողակտորի վրայի ծառերը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ առնչություն ունեցող «Արտաշատ սիթի» ՍՊԸ-ի ներկայացուցիչները էքսկավատորներով հողին են հավասարեցնում:

«Հետք»-ը ավելի վաղ գրել էր, որ հողակտորը տարիներ շարունակ մշակել էր քաղաքացի Սամվել Մկրտչյանը, սակայն վերջերս էր իմացել, որ այն գնել էր Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանը:

Սեփականության իրավունքով «Արտաշատ սիթի» ՍՊԸ-ին պատկանող 7000 քմ հողակտորից 4000 քմ-ի վրա Սամվել Մկրտչյանը այգի է հիմնել, սկզբում էլ հողակտորը վարձակալել էր համայնքից: ՍՊԸ-ի ներկայացուցիչների դիմումի հիման վրա ոստիկանության ծառայողները եկել են հողակտորի մոտ, որպեսզի հասարակական կարգ պահպանեն:

Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Ասատրյանը մեզ հայտնեց, որ դիմել են դատարան և վիճարկում են հողակտորը աճուրդով վաճառելու մասին քաղաքապետի 2010թ. կայացրած որոշումը: Այդ ընթացքում մոտ մեկ տասնյակ ծառեր արմատախիլ են արվել: Սամվել Մկրտչյանն էլ հայտարարեց, որ եթե իր այգին քանդեն, կառավարության դիմաց կինքնահրկիզվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter