Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիրներին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիրներ, տնօրեն Վարդան Մարաշլյանին և հոգաբարձուների խորհրդի նախագահ Րաֆֆի Քասարջյանին:
Ինչպես տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը, հյուրերը նախագահ Սարգսյանին են ներկայացրել հիմնադրամի գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Նրանք ընդգծել են, որ հիմնադրամի գործունեության կարևորագույն ուղղությունը հայրենադարձությունն է և Հայաստանի հետ Սփյուռքի մեր հայրենակիցների կապի սերտացումը:
Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հիմնադրամի գործունեությանը՝ նշելով, որ այն կարևոր գործ է իրականացում արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին Հայաստանում հաստատվելու և մայր հայրենիքի հետ կապելու տեսանկյունից:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել