HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձանագրվել է անչափահասների կողմից կատարված 62 հանցագործություն

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ասուլիսների սրահում տեղի է ունեցել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի հանդիպումը լրագրողների հետ: 

Նելլի Դուրյանը ներկայացրել է 2019 թվականի առաջին եռամսյակում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վիճակագրությունը։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ արձանգրված հանցագործությունները պակասել են 4-ով՝ նախորդ տարվա 66 հանցագործության փոխարեն այս տարի արձանագրվել է 62-ը։

3-ով պակասել են անչափահասի կողմից մարմնական վնասվածք հասցնելու, ավելացել են գողության և խուլիգանության դեպքերը։ Անչափահասի կողմից ավտոմեքենա փախցնելու դեպքերի ցուցանիշներում այս տարի նույնպես անկում է գրանցվել։

Նախորդ տարվա համեմատությամբ, այս տարի նվազել են նաև անչափահասների նկատմամբ բռնության բոլոր դրսևորումների դեպքերը։

Ոստիկանության գնդապետը ներկայացրել է նաև անչափահասների շրջանում պահվող սառը զենքեր հայտնաբերելու տվյալները։ Ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ այս խնդիրը ոլորտը սպասարկող ոստիկանների հատուկ ուշադրության կենտրոնում է։ Այս տարվա առաջին եռամսյակում, ոստիկանների ամենօրյա շրջայցերի և ստուգայցերի արդյունքում, անչափահասների մոտ հայտնաբերվել է 41 արգելված առարկա, որից 18-ը կռփազենք էր։

Նելլի Դուրյանը ներկայացրել է նաև մուրացիկ երեխաների հետ տարվող և ընտանիքում բռնության կանխարգելման ոլորտում կատարված աշխատանքները։ 

Հանդիպման ավարտին Նելլի Դուրյանը պատասխանել է ոստիկանության ծառայությանը, ընտանեկան բռնություններին և երեխաների պաշտպանությանը վերաբերող՝ լրագրողների հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter