190 տոննա աղ եւ 440 խմ ավազ՝ ընդդեմ ձյան
Մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքները վերացնելու նպատակով փետրվարի 7-ի երեկոյան ժամը 19-ից սկսած և անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների փողոցներում անխափան երթևեկություն ապահովելու ուղղությամբ:
Մաքրման աշխատանքներում ընդհանուր առմամբ ներգրավվել է 163 միավոր հատուկ տեխնիկա։ Օգտագործվել է շուրջ 190 տ աղ և 440 խմ ավազ։ Աշխատանքներին ներգրավվել են նաև քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների համապատասխան մեքենամեխանիզմները։ Ձյան մաքրման աշխատանքներին օժանդակելու քաղաքապետարանի կոչին արձագանքել են նաև մայրաքաղաքում գործող շինարարական կազմակերպություններ՝ տրամադրելով համապատասխան տեխնիկա։ Ձյան մաքրման աշխատանքները բոլոր վարչական շրջաններում շարունակվում են։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել