HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Լուսավոր Հայաստանը» կրկին դեմ է երկրորդ ընթերցմամբ քննարկվող կառավարության կառուցվածքի մասին օրինագծին

Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է կառավարության կազմում 12 նախարարություն ընդգրկել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում կրկին հիշեցրեց, որ դեմ են կառավարության այս կառուցվածքին։

«Ապակենտրոնացման հետ կապված ելույթ լսեցի, որ «Իմ քայլ»-ի խոստումներն իրականացվում են և ապակենտրոնացում է տեղի ունենում, մինչդեռ մենք էստեղ խոսում ենք սուպերնախարարությունների մասին։ Ես զարմանում եմ, սիրելի գործընկեր, որ նման բան եք ասում, տեղի է ունենում կենտրոնացում, ապակենտրոնացում չի լինում: Մյուս սիրելի գործընկերն ասում է՝ էլի ԱԱԾ-ի ու ոստիկանության չարչրկված հարցն են քննարկելու, չէինք ուզում անդրադառնանք, բայց Ձեր ելույթից հիշեցի հեղափոխության առաջնորդի մայիսյան թեզիսները, հիմա ձեր կողմից դավաճանվում են մայիսյան թեզիսները»,- ասաց նա։

Մարուքյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստանը» միայն ուժայինների վրա չի շեշտադրում կատարում: «Մենք գտնում ենք, որ երկիրը գյուղնախարարություն պետք է ունենա, որը ՀՆԱ 1 %-ն է գեներացնում»,- ասաց նա։

Մարուքյանն իշխող ուժի պատգամավորների ելույթներից տպավորություն էր ստացել, որ վերջիններս Սերժ Սարգսյանի վերադարձի մտավախություն ունեն։

«Ձեր ելույթներից տպավորություն ստացա, որ դուք մտավախություն ունեք, որ Սերժ Սարգսյանը, հնարավոր է, դառնա ԱԱԾ պետ, հետո ԱԱԾ-ն վերամիավորի ոստիկանության հետ, հետո դառնա ՊՆ նախարար, հետո վարչապետ, հետո նախագահ, հետո վարչապետ։ Էս ինչի՞ մասին է էս քննարկումները, ախր էդ վտանգները հիմա ձեզ է սպառնում, Սերժ Սարգսյանն անվերադարձ գնացել է»,- ասաց Մարուքյանը։

Պատգամավորը, դիմելով քաղաքական մեծամասնությանը, հետաքրքրվեց, թե վերջիններս ինչու չեն կատարել Նիկոլ Փաշինյանի խոստումը, քանի որ նա խոստացել էր, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ։

«Կամ երբ Դավիթ Սանասարյանի վրա գործ հարուցին, ձեր մի հատվածը՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական, թե՛ մեր քաղհասարակության, սկսեցին պնդել՝ գործը ԱԱԾ-ի քննչականից տվեք ՀՔԾ-ի քննչականին: Բա որ մենք ասում էինք՝ ԱԱԾ-ն քննչական չպետք է ունենա, պետք է միանա քննչական ընդհանուր մարմնին, ոչ մեկ բան չէր անում, թե՞ սպասում էիք, որ ձեր հորեղբոր տղու վրա գործ հարուցեն, վարչապետը ոնց էր ասել՝ բա էս ինչ ախպերություն է»,- ասաց նա։

Մարուքյանի համոզմամբ՝ կառավարության այս կառուցվածքը վատ հետևանքներ է ունենալու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter