«Լա փոստ»-ի ներկայացուցիչները՝ Մանուկ Վարդանյանի մոտ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը փետրվարի 8-ին ընդունել է ֆրանսիական «Լա փոստ» ընկերության միջազգային եւ արտաքին կապերի տնօրեն Ժան Պոլ Ֆորսվիլին եւ ընկերության միջազգանյին կապերի վարչության ծրագրերի հարցերով պատասխանատու Մարկ Լիսակին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Հանդիպման ընթացքում երկուստեք քննարկել են «Լա փոստ» եւ «Հայփոստ» ընկերությունների միջեւ 2010 թ.-ին կնքված ծառայությունների համաձայնագրին: Ֆրանսիական կողմը նախարարին մանրամասն ներկայացրել է համաձայնագրով իրենց վերապահված գործառությունների շրջանակներում կատարված աշխատանքները եւ հետագա անելիքները:
«Լա փոստ» ընկերության միջազգային եւ արտաքին կապերի տնօրեն Ժան Պոլ Ֆորսվիլիը տեղեկացրել է, որ երկու փուլից կազմված աշխատանքների առաջին փուլը շուտով կավարտվի: Այն ներկայացնում է փոստային բաժանմունքների արդիականացմանը, նամակների, ծանրոցների առաքման արդյունավետության բարձրացմանը, ծանրոցների տեսակավորման կենտրոննների կառուցմանն ուղղված առաջարկությունների փաթեթ:
Մ. Վարդանյանը ներկայացրել է այն պահանջները, որոնք դրված են «Հայփոստի» կառավարչի հետ բանակցությունների հիմքում, մասնավորապես` փոստային բաժանմունքների արդիականացում եւ դրանց քանակի սահմանում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, ունիվերսալ ծառայությունների մատուցում, կադրերի վերապատրաստում: Նախարարը «Լա փոստ» ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է վերոնշյալ պահանջները ընդգրկել իրենց առաջարկությունների փաթեթում, որը կներառվի նաեւ «Հայփոստի» կառավարչի կողմից ներկայացվող բիզնես պլանում:
Կողմերը անդրադառձել են նաեւ ոլորտի օրենսդրական դաշտի բարելավման խնդիրներին: Նախարար Մ.Վարդանյանը հայտնել է, որ ներկա պահին փորձագետների խումբը աշխատում է Հայաստանի փոստային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել