HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դասընթաց հանքարդյունաբերության ոլորտը լուսաբանող լրագրողների համար՝ անհատական դրամաշնորհի հնարավորությամբ

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հայտարարում է հանքարդյունաբերության լուսաբանման 2-օրյա դասընթաց հետաքրքրված լրագրողների համար, որոնք ցանկանում են լրագրողական աշխատանքի հմտություններ ձեռք բերել հանքարդյունաբերության լուսաբանման ոլորտում:

Դասընթացի նպատակը Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությանը նպաստելն է: Մասնակիցները կծանոթանան ոլորտի օրենսդրությանը, խնդիրներին, դրանց լուսաբանման առանձնահատկություններին, հետաքննական լրագրության ավանդական մեթոդներին և նորարական մոտեցումներին: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 17-ն է, հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Դիմողները պետք է ներկայացնեն հայերեն ինքնակենսագրական, հրապարկված երկու նյութի հղում և առաջարկեն հանքարդյունաբերության ոլորտի թեմա, որի վրա կաշխատեն դասընթացին մասնակցելուց հետո չորս ամսվա ընթացքում: Յոթ լավագույն թեմաների հեղինակներին կտրամադրվեն անհատական դրամաշնորհներ, որի ընթացքում նրանք հնարավորություն կունենան կիրառելով հետաքննական լրագրության ձեռք բերած հմտությունները՝ լուսաբանել հանքարդյունաբերության ոլորտի հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ թեմա:

Նյութերի պատրաստման ընթացքում դասընթացավարները մասնակիցներին կաջակցեն խորհրդատվությամբ:

Դասընթացը տեղի կունենա մայիսի 24-26-ին, մայրաքաղաքից դուրս:

Դասընթացը նախատեսված է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունների կողմից ԱՄՆ ժողովրդի աջակցությամբ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով:

logo.JPG (35 KB)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter