HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթին

Մայիսի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթին, որն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակների բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանում է՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:

Ըստ նախարարության հաղորդագրությանն՝ ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները բավական ամուր հիմքի վրա են, և Հայաստանը հանձնառու է քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ամրապնդման ուղղությամբ: Այս առնչությամբ երկուստեք ընդգծվեց Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անցկացումը, ինչպես նաև տարբեր ձևաչափերով տեղի ունեցող պարբերական հանդիպումներն ու փոխայցելությունները, որոնք հնարավորություն են ընձեռում քննարկելու գործընկերային օրակարգի ընդլայնման ուղղությամբ քայլերը:

Նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը:

Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց միջազգային գործընկերների հետ համագործակցության շարունակականությունը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ու արձանագրված ձեռքբերումների ամրապնդմանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի: Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ խնդիրների շուրջ:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պետքարտուղարի փոխտեղակալին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter