Փաշինյանը վստահեցնում է՝ եթե իր պաշտոնավարման ընթացքում ընտանիքի որեւէ անդամ միլիոնատեր դառնա, ինքը հաջորդ պահին կհայտնվի բանտում
«Միմինո»-ն նայե՞լ եք, որ ասում է՝ Такие вопросы задаете, что не удобно отвечать»,- այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանն այն հարցին, թե արդյոք պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը կարող է մարդկանց իր շուրջը համախմբելով` վերադառնալ իշխանության։
«Սերժ Սարգսյանը որ ասուլիս է տալու, էդ շատ լավ է: Ես հույս ունեմ, որ այնտեղ հարց կհնչի՝ պարոն Սարգսյան, այդ ինչպե՞ս էր, որ Հայաստանի ազգային բանակի զինվորը մայկա-տրուսիկ չուներ, իսկ ձեր ընտանիքի անդամները միլիոնատերեր են»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով, երբ Սարգսյանն այդ հարցին պատասխանի, ինքն էլ կպատասխանի այսօր հնչած վերոնշյալ հարցին։
«Սերժ Սարգսյանը հլը էնքան հարցերի պետք է պատասխանի: Իմ կարծիքով՝ մի շարք հարցերի ուղղակի չի կարող պատասխանել,- ասաց նա, ապա հավելեց,- հա, ի միջի այլոց, էդ հարցին ոչ միայն Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի, այլև Ռոբերտ Քոչարյանը, այլ պաշտոնյաներ, թե ինչու իրենց երեխեքը, փեսեքը, եղբայրներն ու քույրերը միլիոնատեր են դարձել: Խնդրում եմ մենակ չասեն, թե նրանք բիզնեսով են ուղղակի զբաղվել: Հիմա որևէ մեկն ուզում է ասի, որ իմ որդին Հայաստանում կարա՞ բիզնեսով զբաղվի ու միլիոնատեր դառնա ու ասենք` դե բիզնեսով ա զբաղվել, միլիոնատեր ա դարձե՞լ, չի լինի էդպիսի բան»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` եթե պարզվի, որ իր պաշտոնավարման ընթացքում ընտանիքի անդամներից մեկը միլիոնատեր է դարձել, ինքը հաջորդ պահին պետք է բանտում լինի: «Չի լինի էդպիսի բան, ամեն դոլարի համար պետք է պատասխան տալ»,- ասաց նա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել