HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ԳԱԱ-ում վերընտրվեցին երկու տնօրեններ

Սույն թվականի փետրվարի 8-ին նախագահության նիստում տեղի ունեցան ԳԱԱ-ի 2 գիտական կազմակերպությունների տնօրենների ընտրություններ:  Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արտակ Մկրտչյանը: Ինստիտուտի տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում է 2006թ-ից: Նա 80-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է: Արտակ Մկրտչյանը Ամերիկյան քիմիական ընկերության, ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների կենտրոնների հետ Հայ-ռուսական հանձնաժողովի անդամ է, ՌԴ Պրոխորովի անվան ճարտարագիտական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ: 2009 թ.-ին Արտակ Մկրտչյանն արժանացել է ՌԴ Յուրի Գագարինի անվան ոսկե մեդալի, ՌԴ Պրոխորովի անվան մրցանակի:

Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանը: Նա աստղադիտարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2004թ-ից: 54 գիտական աշխատության հեղինակ է: Հայկ Հարությունյանը Միջազգային աստղագիտական միության, Եվրոպական աստղագիտական ընկերության անդամ է, ՄԱՄ-ի «Աստղագիտական կրթություն» հանձնաժողովի ներկայացուցիչ:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մեկնաբանություններ (3)

BAO
և ունի 3! ցիտում :)
Մեկը
Ավելին, եղել են 2 ընտրություններ, որոնցից ոչ մեկում էլ վերոհիշյալ պարոնը չի ընտրվել: Թե ինչու էր կազմակերպվել այդ ֆարսը, անհասկանալի է: Գուցե աստղադիտարանի աշխատակիցներին նվաստացնելու համար? Սա է մեր իրականությունը, մենք չունենք ընտրելու իրավունքը, չկա այն: Ճանապարհը մեկն է, ձևը մեկն է, ու այն պարտադրված է վերևից:
Gitnakan
I dep H. Harutyunyan@ Astxaditaranum kayacac @ntrutyunneri jamanak chi @ntrvel, isk akademian nshanakel e iden harmar teqnacuin, hashvi charnelov ashxatoxneri karciq@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter