HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետ. «Նախկին պաշտոնյան փոքր կենտրոնում ունի 250 հատ անշարժ գույք, դրանց մի մասը` նախկին մանկապարտեզներ»

Կառավարության գործունեության մեկ տարվա առիթով հրավիրած մամուլի ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Երևանի կենտրոնում ունի 250 անշարժ գույք, որոնց մի մասը համայնքային նշանակության փակված մանկապարտեզների տարածքներ են։

«Եթե չեմ սխալվում` իրավապահ մարմիններից մեկում հետաքննություն է ընթանում մանկապարտեզների  թեմայով»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ «Հետք»-ը պարզել էր, որ Հայաստանի անկախացումից հետո Երևանի կենտրոնում փակվել է 14  մանկապարտեզ, տարածքները մասնավորեցվել են նախկին պաշտոնյաների կողմից: Փակված 4 մանկապարտեզների տարածքների սեփականատերեր են դարձել Կենտրոնի նախկին թաղապետ, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ փոխկապակցված անձինք, այդ թվում՝ Բեգլարյանի հայրն ու որդին։ Դատախազությունն այժմ ուսումնասիրում է մեր հոդվածում տեղ գտած փաստերը։

«Էս թեմայի հետ կապված մի սենսացիոն տեղեկություն ստացա, հնարավոր է՝ թվերի մեջ սխալվեմ՝ մի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Երևանի փոքր կետրոնում ունի 250 հատ անշարք գույք: Հիմա խնդիրը ո՞րն է՝ Քրեական օրենսգրքով նայում են, և էնքան էլ պարզ չէ, թե զուտ ֆորմալ առումով ոնց մոտենան էդ խնդրին, որ դառնա քրեաիրավական քննարկման առարկա։ Գույքը ձեռք է բերվել այն ժամանակ, երբ էդ մարդը հայտարարագրման ենթակա չի եղել, բայց ես ասել եմ՝ պետք է գտնենք ձևը»,- ասաց նա։

Մեր հարցին՝ այդ պաշտոնյան եղե՞լ է թաղապետ, վարչապետը չպատասխանեց, միայն ժպտաց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter