
Պետական բուհերը պետբյուջե են վճարել 741 մլն դրամ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 ֆինանսական տարվա առաջին հազար խոշոր հարկատուների ցանկը: Խոշոր հարկ վճարողների ցանկում ընդգրկված են նաև ՀՀ պետական բուհերը: 14 բուհ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություն հայտնվել է «լավագույն» հարկատուների ցանկում: 106-րդ տեղում Երևանի պետական համալսարանն է` իր վճարած 155 մլն. դրամ հարկով: Հետո' 146 մլն դրամ վճարած հարկով 116-րդ տեղում է Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանն է: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը վճարել է 77 մլն. դրամ եւ զբաղեցրել է ցուցակի 220-րդ տեղը
Ընդհանուր առմամբ ցանկում ընդգրկված կրթական կազմակերպություններն առաջին եռամսյակում պետական բյուջե են վճարել ավելի քան 741 մլն. դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել