HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդուարդո Էռնեկյանը նոր օդանավակայան է ստանձնում Բրազիլիայում

Ինչպես հաղորդում է բրազիլական «Նոտա դե Տապա» թերթը, Էդուարդո Էռնեկյանի գլխավորած արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա»-ն փետրվարի 6-ին շահել է Բրազիլիայի 3 մասնավոր օդանավակայաններից մեկի հետ պայմանագիր կնքելու իրավունք: Բրազիլիայում նոր ուղևորային համալիրի կոնցեսիոն պայմանագրի կնքումից 3 ամիս անց «Կորպորասիոն Ամերիկան» փաստորեն առաջ անցավ Բրազիլիայի օդանավակայանային շուկայում իր մրցակիցներից, քանի որ  2014-ին անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ հսկայական հետաքրքություն կա Բրազիլիայի օդանավակայանների կառավարման իրավունքի նկատմամբ: 

Հաղթելով 4.5 միլիարդ ռեալով (2.6 միլիարդ ԱՄՆ դոլար)` արգենտինական-բրազիլական «Ինֆրամերիկա» կոնսորցիումը շահեց Բրազիլիայի օդանավակայանը 25 տարով կառավարելու իրավունքը:

Կոնսորցիումի մեջ ներգրավված են 50-ական տոկոս մասնաբաժնով արգենտինական Կորպորասիոն «Ամերիկա SA» հոլդինգային ընկերությունը և բրազիլական «Ինֆրավիկս էմպրենդիմիենդոս»-ը: «Կորպորասիոն Ամերիկան», որը կառավարում է «Աէրոպորտոս Արգենտինա 2000»-ի օդանավակայանները և «Ինտրավիքսը», որը «Էնգեվիքս գրուպ»-ի քույր ընկերությունն է, շահել են Բրազիլիայի «Պրեզիդենտե Խուսելինյո Կուբիշեկ» ուղևորային համալիրի կոնցեսիոն կառավարման իրավունքը:

Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանի սեփականություն հադիսացող «Կորպորասիոն Ամերիկան» անցյալ տարվա նոյեմբեր ամսին շահել է նաև Նատալում «Սան Գոնսալո դո Ամարանտե» օդանավակայանի բարելավման պայմանագիրը: Արգենտինյան հսկան պատրաստվում է ծրագրային պայմանագիր կնքել նաև Սան Պաուլուին մոտ գտնվող 2 մեծ օդանավակայանների համար:

Ըստ «Նոտա դե Տապա» թերթի՝ «Էդուարդո Էռնեկյանի ընկերությունը կառավարում է ընդհանուր առմամբ 48 օդանավակայաններ, որոնցից 33-ը` Արգենտինայում, 5-ը` Պերուում, ինչպես նաև Ուրուգվայում, Իտալիայում, Հայաստանում, Էկվադորում, Բրազիլիայում: «Կորպորասիոն Ամերիկան» նաև կառավարում է Նեուկեն և Բաիա Բլանկան»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter