HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղազախստանում բողոքի ակցիաների պատճառով արգելափակվել են մի քանի լրատվական կայքեր և սոցիալական ցանցեր

Մայիսի 9-ի առավոտվանից Ղազախստանի տարածքում անհասանելի են դարձել մի շարք տեղական ԶԼՄ-ների կայքերը, ինչպես նաև մի քանի սոցիալական ցանցեր: Այս մասին հաղորդել է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով «Ֆերգանա» տեղեկատվական գործակալությունը, որի կայքը, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայության կայքը ենթարկվել էին սահմանափակումների:

Արգելափակվել են «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերը, «Տելեգրամ» մեսինջերը և «Յութուբ»-ը: «Ֆերգանա»-ի լրագրողների ենթադրությամբ՝ իշխանությունների նմանատիպ գործողությունները կապված են երկրում արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի հետ, որոնք պետք է տեղի ունենային Ալմաթիում, Նուր-Սուլթանում և այլ քաղաքներում՝ «Անմահների գնդի» երթին զուգահեռ:

Նախօրեին իրավապահ մարմինները նախազգուշացրել էին, որ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները բերվել են ուժեղացված ռեժիմի, իսկ չարտոնված հավաքների մասնակիցները կենթարկվեն պատասխանատվության: Չնայած նախազգուշացումներին՝ Ալմաթիում և Նուր-Սուլթանում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, ոստիկանները բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների:

Ղազախստանի քաղաքներում ցույցեր էին եղել նաև մայիսի 1-ին: Ակցիայի մասնակիցները պահանջում էին անցկացնել արդար և թափանցիկ արտահերթ նախագահական ընտրություններ: Այդ օրը, ըստ Ներքին գործերի նախարարության տվյալների, բերման էր ենթարկվել էր 80 քաղաքացի:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ղազախստանը 1990 թվականից ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց: Երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ խորհրդարանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որն էլ ապրիլի 9-ին հայտարարեց, որ Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան այս տարվա հունիսի 9-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։