HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբերի 29-ին Եղեգնուտում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն

Սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Նման որոշում կայացրեց կառավարությունն այսօրվա նիստին։

Արմավիրի մարզպետարանը տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հայտնել է, որ Եղեգնուտ համայնքի ավագանու անդամները նիստերին չեն ժամանում 2018 թվականի օգոստոս ամսից և այդ ժամանակվանից սկսած ավագանու նիստ չի կայանում։

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե «ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում»: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կառավարությունը որոշեց նրանց լիազորությունները դադարեցնել։

Նշենք, որ Եղեգնուտի ավագանու 7 անդամներ ընտրվել են 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ընտրություններով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter