Հայաստանում միասնական չափորոշիչների և համաժամանակյա վարման կբերվեն հասցեները
Հայաստանի կառավարության՝ մայիսի 10-ի նիստի օրակարգում Կադաստրի կոմիտեին առնչվող երկու հարց է ընդգրկված։
Ինչպես տեղեկացնում է Կադաստրի կոմիտեի մամուլի ծառայությունը, մեկով կստեղծվի համակարգ, որով համաժամանակյա թարմացման հնարավորությամբ մեկ հարթակում կպահվեն երկրի կենսագործունեության բոլոր բնագավառների տարածական տվյալները, մյուսի ընդունմամբ հանրապետությունում միասնական չափորոշիչների և համաժամանակյա վարման կբերվեն հասցեները։ Առաջարկվող մեխանիզմների կիրառումը կթեթևացնի բնակիչների, տնտեսվարողների շատ հոգսեր, իսկ պետական մակարդակում կխթանի տնտեսության զարգացումը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել