HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարություններից գույք կփոխանցվի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին

Արտակարգ իրավիճակների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններից, Քաղաքաշինության կոմիտեից, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից հետ կվերցվի տարատեսակ գույք և կամրացվի Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

Տեսչությանը կփոխանցվի ավտոմեքենաներ, գրասենյակային գույք, տեխնիկական սարքավորումներ, համակարգիչներ, տպիչներ և այլ պարագաներ։

«Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան տեխնիկական պայմաններ, ինչը հնարավոր է իրականացնել արդեն իսկ գործունեությունը դադարեցրած տեսչությունների գույքը վերցնելու և նոր ստեղծված տեսչական մարմնին ամրացնելու միջոցով»,-որպես հիմանավորում՝ նշված է գործադիր բերված որոշման նախագծում։

Ըստ կառավարության՝ տեսչական մարմինների ստեղծմամբ ներդրվել է վերահսկողություն իրականացվող նոր մարմինների համակարգ և սահմանվել, որ նախարարությունների կառավարման ոլորտներում, աշխատակազմերում գործող բոլոր տեսչությունները դադարեցնում են իրենց գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter