HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետը հանդիպել է «Թումո» կենտրոնի հիմնադիրների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սամ Սիմոնյանի և կենտրենի տնօրինության հետ: Ողջունելով կերտրոնի արտադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը՝ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի շարունակական աջակցությունն է առաջարկել կենտրոնի  գործունեությանը: Խոսելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության և առաքելության մասին՝ կենտրոնի հիմնադիր Սամ Սիմոնյանը նշել է, որ այն իրենց ընտանիքի 10 տարիների երազանքն էր, որ իրականություն դարձավ մայրաքաղաքում: «Երեխաների սերը մեր կենտրոնի հանդեպ մեզ քաջալերում է և մենք առաջարկում ենք քաղաքապետարանին ուսումնական համատեղ ծրագրեր իրականացնել»,- նշել է Սամ Սիմոնյանը: Կենտրոնը 2011 թվականից դեռահասների համար անիմացիայի, համակարգչային խաղերի ստեղծման, կայքերի մշակման և թվային մեդիայի ուսուցման անվճար դասընթացներ է անցկացնում:

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիրներին՝ մայրաքաղաքում ներդրումային նման խոշոր ծրագրեր կյանքի կոչելու համար և պատրաստակամություն է հայտնել համագործակցել կրթութական ծրագրերի շրջանակում, քանի որ քաղաքապետարանի քաղաքականությունը հանրակրթության ոլորտում ևս միտված է կրթության որակի բարձրացմանը նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ճանապարհով: Քաղաքապետը հյուրերին ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

«Թումո» կենտրոնի հիմնադիրներին քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ամենամեծ՝ Թումանյան այգու բարեկարգմանն ու կանաչապատմանը ակտիվ և շարունակական մասնակցության համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter