HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

396 միլիոն դրամ՝ պետական բյուջեի ծախսակազման ավտոմատացված համակարգի համար

Ֆինանսների նախարարության կողմից օգտագործվող համակարգերի տեղեկատվության ռեզերվային արխիվացման, պետական բյուջեն ձևավորելու գործընթացի ավտոմատացման համար հատկացվեց 396 միլիոն դրամ: Նման որոշում կայացրեց կառավարությունն այսօրվա նիստին։

Ինչպես նշվում է գործադիր ներկայացված որոշման նախագծում, 2017 թվականին Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունների միջև կնքվել է համաձայնագիր։ Դրանով Ռուսաստանի Դաշնությունը պարտավորվել է Հայաստանին անհատույց ֆինանսական օգնություն տրամադրել՝ պետական բյուջեն ձևավորելու գործընթացի ավտոմատացված համակարգ մշակելու, նախարարության պետական կառավարման համակարգում գործող այլ ավտոմատացված համակարգերի հետ ինտեգրելու՝ տեղեկատվության փոխանակման հնարավորություն ստեղծելու ծառայությունների ձեռքբերման համար:

Այդ պայմանագրի կատարումը և մատուցված ծառայությունների դիմաց վճարումները նախատեսվում էր իրականացնել մինչև 2018 թվականի ավարտը, սակայն այդ ծառայությունների ամբողջական մատուցումը չի հաջողվել իրականացնել սահմանված ժամկետներում։

Այդ պատճառով ծառայությունների մատուցման և դրանց դիմաց վճարումների կատարման ժամկետները համաձայնագրով երկարացվել են և իրականացվելու են այս տարի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter