
Գյուղատնտեսական կենդանիների պատվաստանյութերի ձեռքբերման նպատակով 22 միլիոն դրամ հատկացվեց
Գյուղատնտեսական կենդանիների պատվաստանյութերի ձեռքբերման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 22 միլիոն դրամ։ Նման որոշում այսօրվա նիստին ընդունեց կառավարությունը։
Այս գումարով գյուղատնտեսության նախարարությունը ձեռք է բերելու խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարների խշխշան պալար, ոչխարների բրադզոտ և խոշոր եղջերավոր կենդանիների լեյկոզ հիվանդությունների պատվաստանյութեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել