HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լեզվի կոմիտեն դատական պայքար է սկսել

Խանութների, առևտրային կազմակերպությունների օտարալեզու ցուցանակների, տարատեսակ գովազդների, ձևաթղթերի և նմանատիպ այլ հարցերի մասին նոր չէ, որ բարձաձայնվում են: Լեզվի կոմիտեն սկսել է ինտենսիվ պայքար մեղել օրենքը խախտողների դեմ:

Լեզվի կոմիտեն մեկ օրվա ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկելու երկու հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան: Մի դեպքում հայց է ներկայացվել «Բեռլիներ վուրստ» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Ավետիսյանի, մյուսը՝ «Քուին քեյք» ՍՊԸ-ի տնօրեն Եվա Կարապետյանի դեմ:

Վարչական պատասխանատվության հիմքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189/3 հոդվածի 1-ին մասն է, ըստ որի՝ ՀՀ պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելը, գովազդի ընդհանուր պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` 200 000 դրամից մինչև 250 000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 250 000 դրամից մինչև 300 000 դրամի չափով:

Լուսանկարում՝ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter