HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոքր և միջին ձեռներեցության առաջխաղացմանը միտված հուշագիր՝ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և Ամերիկայի առևտրի պալատի միջև

Մայիսի 10-ին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում՝ նախարար Տիգրան Խաչատրյանի և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Արա Հովսեփյանի ներկայությամբ, ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ)  միջև։

Հուշագիրը ստորագրել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը և ՀԱԱՊ գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը։

Փոխըմբռնման հուշագրի նպատակը, երկու կողմերի ջանքերի միավորմամբ, Հայաստանում ՓՄՁ ոլորտի առաջխաղացումն ու զարգացումն է՝ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի  կողմից տրամադրվող միջազգային ծրագրերի շրջանակներում հատուկ աջակցության գործիքների միջոցով:

Ըստ hուշագրի՝ երկու կողմերի նախաձեռնությունները կիրականացվեն երկուստեք համագործակցությամբ և ուղղված կլինեն իրականացվող ընթացիկ ծրագրերի շրջանակներում ՓՄՁ-ներին ծառայությունների տրամադրմանը: Մասնավորապես, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կտրամադրի ծառայություններ ՀԱԱՊ շահառուներին, իսկ ՀԱԱՊ-ը՝ ՓՄՁ ԶԱԿ-ի շահառուներին: Երկու կողմերը կկազմակերպեն համատեղ տեղեկատվական միջոցառումներ, դասընթացներ և այլն: Կողմերը կիրականացնեն նաև համատեղ ծրագրեր՝ ուղղված տեղական ՓՄՁ-ների միջազգայնացման ներուժի բարձրացմանը, նորարարական լուծումների իրականացմանը և տարածմանը, ինչպես նաև այլ նախաձեռնությունների իրականացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter