HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչիկյանն աշխատանքային քննարկում է ունեցել պրոբացիայի ոլորտում էլեկտրոնային հսկողության սարքավորումների ներդրման վերաբերյալ

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է շվեյցարական «Գեոսատիս» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Ղուլյանին:

Ըստ նախարարության հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Պրոբացիայի ծառայության տեխնիկական վերազինման շրջանակում էլեկտրոնային վերահսկման սարքերի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր:

Փոխնախարար Խաչիկյանը «Գեոսատիս»-ի ներկայացուցիչ Տիգրան Ղուլյանի հետ անդրադարձել է սարքավորումների գնային առաջարկներին, դրանց սպասարկման համար անհրաժեշտ լրացուցիչ բաղադրիչներին, ինչպես նաև առաջարկվող տարբերակներից լավագույնի ներդրման հնարավորություններին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ ճշգրտումներ կատարել տեխնիկական ապահովման որոշ սարքավորումների գնային առաջարկներում, ինչպես նաև հստակեցնել բջջային կապի օպերատորի կողմից տրամադրվող ծառայության պայմանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter