HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱՀ-ի դասախոսները արհեստակցական կազմակերպություն են հիմնել

Երևան 10 մայիսի 2019թ. -Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոսների մի խումբ վերջերս հիմնադրեց  ՀԱՀ-ի Դասախոսների Արհեստակցական Կազմակերպություն: Արհեստակցական կազմակերպության նպատակն է ներկայացնել և պաշտպանել դասախոսների իրավունքները, ինչպես նաև աջակցել այլ դրական գործունեությունների, որոնք կատարվել են համալսարանում վերջին մի քանի տարիների ընթացքում:

 «Սա կարևոր առաջընթաց է Հայաստանի համար, հատկապես Թավշյա Հեղափոխությունից հետո», ասաց քաղաքագիտության դասախոս, արհեստակցական կազմակերպության ժամանակավոր նախագահ դոկտոր Եվգենյա Պատուրյանը: «Ցանկացած առողջ հասարակություն պետք է ուշադրություն դարձնի աշխատողների իրավունքներին, որոնց պակասը մենք զգացել ենք մեր երկրում երկար տարիներ»:

 Նորաստեղծ արհեստակցական կազմակերպությունը խրախուսվում է ՀԱՀ-ի ողջ դասախոսական կազմի ներգրավվածությունը:  ՀԱՀ-ի Դասախոսների Արհեստակցական Կազմակերպության հիմնադիր անդամները հույս ունեն փոխել արհեստակցական միությունների սովետական գաղափարախոսությունը՝ ներկայացնելով Եվրոպական և Ամերիկյան արհեստակցական միությունների ավելի ընթացակարգային և աշխույժ մոտեցումը աշխատուժի խնդիրների նկատմամբ: Մասնակի նպատակ ունենք նաև օրինակ ծառայել Հայաստանի այլ հիմնարկությունների և աշխատուժի համար:

ՀԱՀ-ի արհեստակցական միությունը որոշ չափով ստեղծված է Կալիֆորնիայի համալսարանի համակարգի հիմքի վրա, որտեղ տասնչորս միավորումներ պաշտպանում են շուրջ 79000 աշխատակիցների շահեր:  Կալիֆորնիայի համալսարանի տարբեր մասնաճյուղեր ունեն նաև առանձնացված ուսուցչական կազմակերպություններ, որոնք պաշտպանում են հետազոտողների և դասախոսների շահերը: Կալիֆորնիայի համալսարանի միավորումներն ու կազմակերպությունները ներդաշնակորեն համագործակցում են Ուսուցչական Խորհրդի հետ: Վերջինս կենտրոնանում է ուսումնական ծրագրերի և քաղաքականության վրա, իսկ նախորդը՝ պաշտպանում է աշխատուժի և տնտեսական այլ շահերը: ՄՆ-ից դուրս նման միություններ կան ամենուր՝ Բեյրութի Ամերիկյան Համալսարանից մինչև Շվեդիա, որտեղ համալսարանական դասախոսների և հետազոտողների շվեդական կազմակերպության մեջ ներգրավված է շուրջ 21000 անդամ:  

«Երկար տարիներ լճացման մեջ լինելուց հետո՝ Հայաստանն այժմ կառուցում է ավելի արդար և թափանցիկ ժողովրդավարություն: ՀԱՀ-ը՝ բարձրակարգ ուսուցչական կազմով և ուսանողներով լի հիանալի վայր է, և նման ինստիտուտները, պետք է ոչ միայն արձագանքեն փոփոխություններին, այլ լինեն դրանց առաջնային գծում», ասաց անգլիական գրականության դասախոս և Ուսուցչական Խորհրդի նախագահ դոկտոր Արթօ Վաունը: «Մենք ողջունում ենք մեր գործընկերների նախաձեռնությունը և աջակցում ենք միությանը, որնը համալսարանի ինքնակառավարման կարևոր ձևաչափ է և ապահովում է առողջ դիսկուրս համալսարանական  շրջանակներում»:

ՀԱՀ-ի Դասախոսների Արհեստակցական Միությունը նախագծում է ներգրավել Հայաստանում այլ համալսարանների, ինստիտունտների և ընկերությունների, որպեսզի համագործակցության արդյունքում աճի աշխատանքային հարցերի և աշխատուժի իրավունքի մասին գիտակցությունը:

Կապ հաստատելու համար դիմել՝  [email protected] / https://www.auaunited.am/

Մեկնաբանություններ (1)

Antranig Bedrossian
I fully support such an initiative in AUA.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter