HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն և Բրյուսել

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 12-13-ին աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն և Բրյուսել: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: Նախ տեղի կունենա երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով:

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կտրվի ճաշ, որից հետո վարչապետը հանդիպում կունենա Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի պատգամավորների հետ: 

Այնուհետև վարչապետը կմեկնի Բրյուսել: Եվրոպական խորհրդի շենքում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը կտրվի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից: 
 

Մեկնաբանություններ (1)

harut
եվ ժողովուրդը հավատումա սա պետքա մի բան փոխի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter